Խոսրով Հարությունյանը կարող է անդամակցել ՀՀԿ-ին

Խոսրով Հարությունյանը կարող է անդամակցել ՀՀԿ-ին

PanARMENIAN.Net - Քրիստոնյա-դեմոկրատական միության ղեկավար Խոսրով Հարությունյանը մարտի 14-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարեց, որ իր կուսակցությունը չի մասնակցի խորհրդարանական ընտրություններին:

«Կուսակցությունը բավարար ֆինանսական միջոցներ չունի, իսկ ընտրությունները մեծ ներդրումներ են պահանջում, և երկրորդը՝ մեր կուսակցությունը մեծ լսարան չունի և մենք բավարար չափով ձայներ չենք ստանա»,-հայտարարել է նա:

Հարությունյանը նաև նշել է, որ խորհրդարանական ընտրություններից է կախված Հայաստանի հետագա մասնակցությունը Եվրոպայի քաղաքական կյանքին. «Հայաստանը երբեք այսքան մոտ չի եղել Եվրամիության հետ ինտեգրմանը»:

Նա անդրադարձել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին ՀՀԿ համագումարում և նշել է, որ Սարգսյանը բացահայտ հայտարարեց, որ մեր հանրությանն արմատական փոփոխություններ են հարկավոր և պետք է «սկսենք առաջին հերթին ինքներս մեզանից», փոխենք գաղափարախոսությունը;

Նա հավելել է, որ բանակցություններ են գնում ՀՀԿ անցում կատարելու մասին:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---