Երիտասարդ հայ նորարարները կարող են մասնակցել ՄՏՍ ընկերության «Տելեկոմ Գաղափար» մրցույթին

Երիտասարդ հայ նորարարները կարող են մասնակցել ՄՏՍ ընկերության «Տելեկոմ Գաղափար» մրցույթին

PanARMENIAN.Net - ՄՏՍ ընկերությունը հայտարարում է հեռահաղորդակցությունների ոլորտում 2-րդ Երիտասարդական նորարակական նախագծերի մրցույթի մեկնարկի մասին Ռուսաստանի և ԱՊՀ երկրների (այդ թվում Հայաստանի) համար:

Մրցույթը տեղի է ունենում մարտից հունիս ամիսներին: Մրցույթի նպատակն է երիտասարդների շարքում նորարարական գաղափարների և նախագծերի որոնումը, աջակցությունը և առաջխաղացումը, որոնք վերաբերվում են հեռահաղորդակցություններին և ունեն բիզնեսում, սոցիական և պետական ոլորտներում կիրառվելու հեռանկարներ:

Մրցույթին կարող են մասնակցել մինչև 35 տարեկան ուսանողներ, ասպիրանտներ, բուհերի և գիտահետազոտական կազմակերպությունների աշխատողներ:

Բացի դրանից, «Տելեկոմ Գաղափարի» շրջանակներում տեղի կունենա վիդեո շնորհանդեսների մրցույթ և լավագույն startup-բլոգ մրցույթը:

Աշխատանքները գնահատելու է Փորձագիտական խորհուրդը, որի կազմի մեջ մտնում են ՄՏՍ ներկայացուցիչներ, հեռահաղորդակցությունների, նորարարությունների ոլորտում գիտնականներ և փորձագետներ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---