Panasonic-ը դարձել է 2012-ի Պարալիմպիկ խաղերի պաշտոնական գործընկերը

Panasonic-ը դարձել է 2012-ի Պարալիմպիկ խաղերի պաշտոնական գործընկերը

PanARMENIAN.Net - Panasonic ընկերությունն ընդլայնել է գործընկերության շրջանակները Միջազգային օլիմպիական կոմիտեի հետ: Ընկերությունը ստորագրել է պայմանագիր՝ ստանալով 2012-ի Պարալիմպիկ խաղերի պաշտոնական գործընկերոջ կարգավիճակ, որոնք տեղի կունենան Լոնդոնում Օլիմպիադայի ավարտից հետո, հաղորդում է championat.com-ը:

Ընկերությունը կտրամադրի աուդիո և տեսասարքավորումներ, այդ թվում՝ մեծ LED էկրաններ, ձայնային համակարգեր, թվային տեսախցիկներ և հեռուստատեսային սարքավորումներ:

Ավելի վաղ Panasonic-ը գործընկերության մասին նման համաձայնագիր է կնքել 2012-ի Օլիմպիական խաղերի հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---