Դիեգո Մարադոնա. Եթե Պելեն Բեթհովեն է, ապա ես Ռոն Վուն եմ, Քիթ Ռիչարդսը և Բոնոն

Դիեգո Մարադոնա. Եթե Պելեն Բեթհովեն է, ապա ես Ռոն Վուն եմ, Քիթ Ռիչարդսը և Բոնոն

PanARMENIAN.Net - «Ալ-Վասլի» գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան մեկնաբանել է Պելեի հայտարարությունը, ըստ որի բրազիլացի հայտնի ֆուտբոլիստն իրեն համեմատել է Բեթհովենի հետ:

«Եթե Պելեն համարում է, որ ինքը ֆուտբոլում Բեթհովեն է, ապա ես Ռոն Վուդն եմ, Քիթ Ռիչարդսը և Բոնոն ֆուտբոլում, չէ՞որ ես շատ հուզական եմ: Երբեք չեմ լսել Բեթհովենի երաժշտությունը խաղերի ժամանակ: Ինչպես ես արդեն ասել էի ավելի վաղ, ամեն անգամ, երբ Պելեն սխալ դեղահաբեր է ընդունում, նա նման խենթ հայտարարություններ է անում»,-արգենտինացու խոսքը հայտնում է sports.ru-ն:

Ըստ նրա, Պելեն պարզապես շփոթվել է և գիշերը խմել դեղահաբեր, որոնք նախատեսված էին առավոտվա համար. «Սակայն իրականում ավելի լավ կլիներ, եթե նա փոխեր բժշկին»:

Ավելի վաղ Պելեն ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքին ասել էր, որ նա ծնվել էր ֆուտբոլ խաղալու համար, ինչպես Բեթհովենը` երաժշտություն հորինելու, իսկ Միքելանջելոն` նկարելու համար»:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---