Փորձագետ. Ռուս-վրացական հարաբերություններում տեղաշարժ կարելի է ակնկալել միայն 2013-ին

Փորձագետ. Ռուս-վրացական հարաբերություններում տեղաշարժ կարելի է ակնկալել միայն 2013-ին

PanARMENIAN.Net - Ռուսաստանի հետ օգոստոսյան պատերազմը լուրջ հետևանքներ ունեցավ Վրաստանի համար: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Կովկասի» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:

Ինչպես կարծում է փորձագետը, նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի՝ իշխանության գլուծ անցնելով ռուս-վրացական հարաբերություններում լուրջ փոփոխություններ չեն լինի, համենայն դեպս մինչև այս տարվա աշուն, ավելին, եթե ռուս-վրացական հարաբերությունները հարթվեն, ապա դա դրական կազդի հայ-վրացական հարաբերությունների վրա:

«Ռուս-վրացական հարաբերություններում զգալի տեղաշարժ կարելի է ակնկալել միայն 2013-ին»,- ասել է Մինասյանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---