Հայ պատգամավորները երիտասարդ սերնդից սովորելու բա՞ն ունեն

Հայ պատգամավորները երիտասարդ սերնդից սովորելու բա՞ն ունեն

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը մարտի 14-ին հանդիպել է Երեւանի պետական համալսարանի, Գիտությունների ազգային ակադեմիայի, Երեւանի «Գլաձոր» համալսարանի ուսանողների հետ: Վերջիններս խորհրդարանում են անցկացնում իրենց ուսումնական պրակտիկան:

ԱԺ նախագահի խոսքերով` օրենսդիր մարմինն այն միջավայրն է, որտեղ ուսանողները կարող են շփումներ ունենալ ամենատարբեր մասնագիտություններ ունեցող մարդկանց, այդ թվում` լավագույն իրավաբանների, տնտեսագետների, քաղաքագետների հետ:

Ներկայացնելով օրենսդիր մարմնի գործունեությունը` ԱԺ նախագահը նշել է, որ խորհրդարանը լիովին իրականացնում է Սահմանադրությամբ նախանշված լիազորություններն ու պարտականությունները, նաեւ` պահպանում իշխանության երեք թեւերի միջեւ հավասարակշռումների եւ հակակշռումների մեխանիզմները:

ԱԺ նախագահի հետ զրույցում ուսանողներն անդրադարձան քաղաքական, հասարակական, տնտեսական տարբեր հարցերի: Երիտասարդների խնդրանքով պարոն Նիկոյանը խոսեց մեծամասնական-համամասնական ընտրակարգերի խնդրի մասին` ասելով, որ գործող հարաբերակցությունն ամենաարդյունավետն է: Երիտասարդական խորհրդարանի ստեղծման նպատակները ներկայացնելով` ԱԺ նախագահն այն բնորոշել է որպես երիտասարդ գործիչներ պատրաստելու լավ դպրոց, օգտակար համարել երիտասարդների խորհրդատվական ձայնը որոշումներ կայացնելիս:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---