ԵՐԵՎԱՆՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ Է ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԵՎ ԵՐԹ` ՆՎԻՐՎԱԾ ՍՈՒՄԳԱԻԹՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ՋԱՐԴԵՐԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում ընթանում է հանրահավաք` Սումգաիթում տեղի ունեցած զանգվածային ջարդերի եւ սպանությունների 16-ամյակի առնչությամբ: Հայաստանի գրողների միության նախաձեռնած ակցիայի մասնակիցները կկազմակերպեն նաեւ երթ դեպի Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ դեսպանատներ, ինչպես նաեւ ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակ` 1988 թվականի փետրվարի 26-29 Ադրբեջանում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ նրանց հատուկ դիմում հանձնելու նպատակով: Սումգաիթյան ողբերգական իրադարձությունների տարելիցի կապակցությամբ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդես է եկել ողերձով, որտեղ, մասնավորապես, նշել է, որ անպատժելիության մթնոլորտի եւ ադրբեջանական իշխանությունների խրախուսական կեցվածքի հետեւանքները մինչ այժմ շարունակում են ստանալ նոր դրսեւորումներ ի դեմս հայ սպայի Բուդապեշտում իրականացված սպանության: «Հայոց պետականության եւ համայն հայության խնդիրն է բացառել սումգայիթների կրկնությունը աշխարհի որեւէ տարածքում: Մենք դա անելու ենք համազգային կազմակերպվածությամբ, ինչպես նաեւ ուժերի համախմբման ու բազմապատկման ճանապարհով»,- ասել է ՀՀ ղեկավարը: Հիշեցնենք, որ սումգաիթյան ջարդերի ընթացքում զոհվել են ավելի քան 30 եւ վիրավորվել հարյուրավոր հայեր: Շուրջ 14 հազար սումգայիթցի հայեր ստիպված էին փախչել քաղաքից` ադրբեջանցի բարբարոսների զոհը չդառնալու համար:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---