Հայաստանում ծրագրավորողները կկարողանան ստանալ Microsoft Technology Associate լիզենզիան

Հայաստանում ծրագրավորողները կկարողանան ստանալ Microsoft Technology Associate լիզենզիան

PanARMENIAN.Net - Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը (ՄԻԿ) դարձել է Սերտիպորտ-ի թեստային կենտրոն՝ ձեռք բերելով Microsoft Technology Associate (MTA) քննություններ անցկացնելու լիազորություն։

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ՄԻԿ-ի դասընթացների համակարգող Սոնա Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ Սերտիպորտը թեստային կենտրոն է, որտեղ կարելի է հանձնել մի շարք քնություն-թեսթեր։

«Գոյություն ունի երկու քննությունների տեսակ Սերտիպորտ և Պրոմետրիքս։ Microsoft Technology Associate-ը Սերտիպորտ թեստ է։ Ընդհանրապես նման թեստերը սեփական գիտելիքները պաշտոնական հիմքերի վրա դնելու համար են»,- ընդգծեց նա։

Սոնա Մարտիրոսյանի խոսքով, MTA-ն օնլայն քննությունն է, որը ստուգում է ծրագրավորման բազային գիտելիքները և այն հանդիսանում է Մայքրոսոֆթի սերտիֆակցիա ստանալու ամենաառաջին քայլը։

MTA-ը միջազգային լիզենցիա է։ Աշխարհի մի շարք երկրներում, Հայաստանում ևս MTA սերտիֆիկատը աշխատանքի տեղավորման առաջին գրավականն է։

Մարտի 20-ին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում կանցկացվի տեղեկատվական հանդիպում MTA-ի պայմանների մասին։ Սոնա Մարտիրոսյանի խոսքով MTA քննություն կարող են հանձնել թե՛ ուսանողները, թե՛ բոլոր նրանք, ովքեր ծրագրավորման գիտելիքներ ունեն։ Քննության արժեքն է 25 000 դրամ, իսկ ՄԻԿ ուսանողների համար՝15 000 դրամ։

Հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել ՄԻԿ կայքում։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---