«Հայկական ժամանակ». Ծառուկյանը փորձում է հասնել նրան, որ Պուտինը ուղերձով ողջունի ԲՀԿ համագումարը16 մարտի 2012 - 09:34 AMT PanARMENIAN.Net - Լավատեղյակ աղբյուրները «Հայկական ժամանակին» հայտնում են՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը փորձում է հասնել նրան, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձով ողջունի շաբաթ օրը մարզահամերգային համալիրում կայանալիք ԲՀԿ համագումարը: Երեկ, երբ Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանին թերթի թղթակիցը հարցրել է` ճիշտ է, որ Բարգավաճի համագումարին նույնպես ՌԴ նախագահը ուղերձ է հղելու, և արդյո՞ք այդ ուղերձն ընթերցելու է Պուտինի ղեկավարած «Եդինայա Ռոսիա» կուսակցության ներկայացուցիչներից մեկը, խոսնակը պատասխանել է. «Պուտինի ուղերձի մասին ոչինչ ասել չեմ կարող: Թե «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավար կազմից որ անձի անունից ուղերձ կլինի, չգիտեմ, բայց որ կլինի, համոզված եմ»: Վլադիմիր Պուտինն ուղերձ էր ուղարկել անցյալ շաբաթ օրը տեղի ունեցած ՀՀԿ համագումարին, որն ընթերցել էր «Եդինայա Ռոսիայի» ներկայացուցիչ Արթուր Չիլինգարովը: Ի դեպ, ԲՀԿ համամասնական ցուցակը համագումարի օրը չի հրապարակվելու: Թերթի հարցին` իրենց առաջնորդը համագումարից հետո հանդես կգա մամուլի ասուլիսով, Ծառուկյանի խոսնակը պատասխանել է. «Հատուկ մամուլի ասուլիս հրավիրված չէ»: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար ՔԿ․ Սոցցանցի միջոցով բռնությունն արդարացնելու և քարոզելու դեպքով քրվարույթ կա Միջոցներ են ձեռնարկվում գրառման հեղինակին հայտնաբերելու ուղղությամբ «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. Սահմանազատմանն է առնչվում Դիմումը ներկայացվել է ընդդեմ սահմանազատման հանձնաժողովի, փոխվարչապետի և վարչապետի |