Կիևում խափանվել է Եվրո-2012 ժամացույցը, որը հաշվում էր մինչ մեկնարկը մնացած վայրկյանները

Կիևում խափանվել է Եվրո-2012 ժամացույցը, որը հաշվում էր մինչ մեկնարկը մնացած վայրկյանները

PanARMENIAN.Net - Ֆուտբոլի 2012թ. Եվրոպայի առաջնության բացումից 84 օր առաջ Կիևում խափանվել է Եվրո-2012 ժամացույցը, որը հաշվում էր մինչ մեկնարկը մնացած վայրկյանները: Առաջնության Ուկրաինայի կազմկոմիտեն ու քաղաքի իշխանությունները խոստացել են նորոգել ժամացույցը, որի էլեկտրոնային վահանակը մարել է:

Առաջնությունից ուղիղ մեկ տարի առաջ՝ 2011թ. հունիսի 8-ին, գործարկվեց Կիևի քաղաքապետարանի մոտ գտնվող ժամացույցը: Առաջին խափանումը տեղի ունեցավ գործարկումից մեկ ամիս հետո, մի քանի օրից այն կրկին աշխատեց:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---