ԲՀԿ նախագահը գտնում է, որ մենք չպետք է «թշնամիներ փնտրենք երկրի ներսում»

ԲՀԿ նախագահը գտնում է, որ մենք չպետք է «թշնամիներ փնտրենք երկրի ներսում»

PanARMENIAN.Net - Ըստ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի, երկրում պետք է ստեղծել հանդուրժողականության մթնոլորտ: «Մեր երկրի ներսում մենք չպետք է թշնամիներ որոնենք»,-հայտարարել է նա Երևանում ընթացող կուսակցության 6-րդ համագումարում: Նա հույս է հայտնել, որ երկիրը ընտրություններից հետո առավել համախմբված կլինի:

Ծառուկյանն ընդգծել է, որ կուսակցությունն ամեն ինչ կանի պաշպանելու համար իր ընտրողների ձայները, մայիսի 6-ին ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու համար: Ըստ նրա, բոլոր այն ուժերը, որոնք երկրում պայքարելու են արդար ընտրությունների համար, կդառնան իրենց գործընկերներն ու դաշնակիցները: «Մենք երբեք չենք հիասթափեցրել ժողովրդին ու չենք հիասթափեցնի»,-հայտարարել է ԲՀԿ ղեկավարը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---