Պան Գի Մունը լրջորեն մտահոգված է արբանյակ գործարկելու Հյուսիսային Կորեայի մտադրությամբ

Պան Գի Մունը լրջորեն մտահոգված է արբանյակ գործարկելու Հյուսիսային Կորեայի մտադրությամբ

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը լրջորեն մտահոգված է հաջորդ շաբաթ բազմաթիրախային արբանյակ գործարկելու մասին Հյուսիսային Կորեայի իշխանությունների մտադրությամբ: Պան Գի Մունը հիշեցրել է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի համապատասխան որոշումներին, այդ թվում «բալիստիկական հրթիռների տեխնոլոգիայի կիրառմամբ գործարկումներն» արգելող 1874 բանաձևին լիովին հետևելու վերաբերյալ իր կոչը Հյուսիսային Կորեային:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ԿԺԴՀ իշխանություններից պահանջել է վերանայել իրենց որոշման համապատասխանությունը մեծ հեռահարությամբ հրթիռների գործարկումը դադարեցնելու մասին իշխանության վերջերս կատարած հայտարարություններին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---