Լիբիական իշխանությունները հաստատել են Մավրիտանիայում հետախուզության նախկին պետին բերման ենթարկելու փաստը

PanARMENIAN.Net - Լիբիական իշխանությունները հաստատել են Մավրիտանիայում հետախուզության նախկին պետ Աբդուլլահ Ալ-Սենուսսիին բերման ենթարկելու փաստը, որի ձերբակալման թույլտվությունը տրամադրել էր Միջազգային քրեական դատարանը:

«Մենք հաստատում ենք հաղորդագրությունները Աբդուլլահ Ալ-Սենուսսիի այսօրվա ձերբակալության մասին: Բերման ենթարկելիս Սենուսսիի հետ մի պատանի կար, մենք կարծում ենք, որ դա նրա որդին է»,- ասել է կառավարության մամլո քարտուղար Նասսիր ալ-Մանին:

Ընդ որում, լիբիական իշխանությունները մտադիր են հասնել ծառայության նախկին պետի վերադարձին հայրենիք: Մանին հայտնել է, որ երկրի գլխավոր դատախազություններն արդեն Ինտերպոլի միջոցով հայտ է ներկայացրել Սենուսսիին հանձնելու վերաբերյալ, հաղորդում է BBC-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---