ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԲԱՔՎԻ ՎԵՐՋԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՏԱԳՆԱՊ ՉՀԱՐՈՒՑԵԼ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ Ադրբեջանի ղեկավարության կողմից վերջերս հնչած հայտարարությունները չեն կարող տագնապ չհարուցել: Այս մասին ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նրա խոսքերով` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը խոստովանել է, որ չի շտապի հակամարտությունը կարգավորելու հարցում, այլ կսպասի մինչեւ երկիրը կարողանա իր տնտեսական շահութաբաժինն ուղղորդել բանակի զարգացմանը: Ակնարկն ավելի քան հասկանալի է, ասել է վարչապետը: Ընդսմին նա նշել է, որ նավթային պաշարներն այն երկրներում, որոնք այն տնօրինում են, որպես կանոն, կենտրոնանում են մի խումբ մարդկանց ձեռքում եւ չեն նպատակաուղղվում ժողովրդի բարօրությանը: «Նավթային» դոլարներն ուղղորդվում են հիմնականում երկրի ռազմական ներուժի զարգացման վրա, ասել է Ա.Մարգարյանը:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---