Լոնդոնի օլիմպիական խաղերի կազմկոմիտեն հրապարակել է օլիմպիական ջահի մանրամասն երթուղին

Լոնդոնի օլիմպիական խաղերի կազմկոմիտեն հրապարակել է օլիմպիական ջահի մանրամասն երթուղին

PanARMENIAN.Net - 2012թ Լոնդոնում կայանալիք Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն հրապարակել է օլիմպիական ջահի մանրամասն երթուղին, որը կհաղթահարի գրեթե 13 հազար կմ, նախքան կհասնի Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք:

Ջահն, ընդհանուր առմամբ, տանելու է 800 հազար մարդ, այդ թվում` անգլիացի զինվորը, ով Աֆղանստանում կորցրել է 2 ոտքը և ձեռքը: Ճանապարհի մեծ մասը ջահը տանելու են վազելով, մի մասը` սքեյթ-բորդով, և Թեմզայով` լաստանավով: Այս մասին հաղորդում է sport-espress.ru-ն:

Լոնդոնի Օլիմպիական խաղերը մեկնարկում են հուլիսի 27-ին և կավարտվեն օգոստոսի 12-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---