ՀՀԿ ընտրական ցուցակի դատավորը կլինի հասարակությունը, կարծում է Էդուարդ Շարմազանովը

ՀՀԿ ընտրական ցուցակի դատավորը կլինի հասարակությունը, կարծում է Էդուարդ Շարմազանովը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին մեկնաբանել է իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակում նորահայտ հանրապետականների ավելի բարձր տեղերը շատ գործող պատգամավորների և կուսակցության հին անդամների համեմատ: «Մեզ մոտ՝ Հանրապետական կուսակցությունում, չեն բաժանում նոր հանրապետականների և հների»,- ասել է նա:

«ՀՀԿ-ն այն քաղաքական ուժը չէ, որը պայքարելու է 5-տոկոսանոց արգելքը հաղթահարելու համար, ՀՀԿ-ն այն ուժն է, որը պայքարելու է մեծամասնություն ձևավորելու համար: Իսկ մեծամասնություն ձևավորելու դեպքում բոլոր այդ պատգամավորները ներառվելու են հաջորդ գումարման խորհրդարանի աշխատանքում»,- ասել է Շարմազանովը և հավելել, որ ցուցակում անցումային և ոչ անցումային տեղը կախված է հասարակությունից:

Ինչ վերաբերվում է ընտրական ցուցակում այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ ընդգրկելուն, ապա նա հիշեցրել է, որ ՀՀԿ-ն նախորդ ընտրություններում նույնպես արել է դա:

Փոխխոսնակի խոսքով, ցուցակներ կազմելիս գլխավոր սկզբունքն այն է եղել, որպեսզի ներառեն մարդկանց, ովքեր ավելի արդյունավետ կաշխատեն: «ՀՀԿ-ն գնում է այն մարդկանց հետ, ովքեր կարող են բարեփոխումներ իրականացնել»,- նշել է նա: Շարմազանովի խոսքով, դա «ցուցակ է, որը կարող է լուծել այն մարտահրավերները, որոնք Հայաստանին սպասվում են առաջիկա 5 տարիներին»:

Ինչ վերաբերվում է այդ ընտրական ցուցակի հանդեպ բնակչության վերաբերմունքին, ապա նա նշել է, որ «դրա համար կա նախընտրական քարոզարշավ: Հասարակությունը դատավոր է: Եթե հասարակությունը զգա, որ դա վատ ցուցակ է, որ այդ մարդիկ չեն կարող բարեփոխումներ իրականացնել կամ գնալ փոփոխություններ, ապա հիմա խորհրդային քաղաքական համակարգը չէ, կան շատ քաղաքական ուժեր, որոնք խորհրդարանական ընտրություններում հայտ են ներկայացրել»,- ասել է նա:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---