Հունաստանի ֆինանսների նախարարը հրաժարական է տվել, որպեսզի ամբողջությամբ նվիրվի քաղաքականությանը

Հունաստանի ֆինանսների նախարարը հրաժարական  է տվել, որպեսզի ամբողջությամբ նվիրվի քաղաքականությանը

PanARMENIAN.Net - Հունաստանի ֆինանսների նախարար Էվանգելոս Վենիզելոսը հրաժարական է տվել, որպեսզի իրեն ամբողջությամբ նվիրի խորհրդարանական ընտրությունների նախապատրաստությանը: «Առջևում մեզ ընտրություններ են սպասում, և այս առավոտյան ֆինանսների նախարարությունում կայացած հանդիպմանը ես հնարավորություն ունեցա տալ իմ վերջին հանձնարարությունները»,- լրագրողներին հայտնել է Վենիզելոսը հանրապետության նախագահ Կարլոս Պապուլյասի հետ հանդիպման արդյունքներով, հաղորդում է Reuters-ը:

Ավելի վաղ Վենիզելոսն ընտրվել է «Համահունական սոցիալիստական կուսակցության» առաջնորդ խորհրդարանական ընտրություններին նախաշեմին, որոնք կայանալու են 2012-ի մայիսին:

Նրա հիմնական խնդիրը կդառնա կուսակցության հեղինակության վերականգնումը, որը մթագնվել էր հակաճգնժամային միջոցների ծրագրի պատճառով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---