«Զվարթնոց» օդանավակայանը մարտի 20-ից նոր սակագներ է կիրառելու «Արմավիայի» սպասարկման համար

«Զվարթնոց» օդանավակայանը մարտի 20-ից նոր սակագներ է կիրառելու «Արմավիայի» սպասարկման համար

PanARMENIAN.Net - «Զվարթնոց» օդանավակայանի և «Արմավիա» ընկերության միջև բանակցությունները մոտենում են ավարտին: Կողմերը պայմանավորվել են, որ «Արմավիան» շարունակելու է փակել պարտքերը «Զվարթնոցի» հետ պայմանավորված ժամկետում:

Միաժամանակ «Զվարթնոց» օդանավակայանը մարտի 20-ից սկսկում է նոր սակագներ կիրառել «Արմավիայի» սպասարկման համար, հայտնել են Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից:

Ինչպես հայտնի դարձավ PanARMENIAN.Net ին հավաստի աղբյուրներից, միաժամանակ պարզ է դարձել, որ «ՌոսՆավիգացիան» արդեն վաղուց հայտնել է «Արմավիա» ընկերությանը այն մասին, որ նրա համար թռիչքների սահմանափակումներ չկան:

Հարկ է նշել, որ «Զվարթնոց» օդանավակայանը և ազգային ավիափոխադրող «Արմավիան» աշխատում են աշխատանքայի ռեժիմով: Բոլոր չվերթերն իրականացվում են ժամանակին:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---