«Ալեն-Էլեն» ժամանցային կենտրոնում հրդեհը նռնակի հետևանքով է բռնկվել

«Ալեն-Էլեն» ժամանցային կենտրոնում հրդեհը նռնակի հետևանքով է բռնկվել

PanARMENIAN.Net - Մարտի 20-ին, ժամը 01.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասում ահազանգ է ստացվել, որ Աբովյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող դիսկո-ակումբում ուզում են ռումբ պայթեցնել: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 01.15-ի սահմաններում, անհայտ անձը նռնակ է գցել նշված ակումբի 2-րդ հարկի սրահը:

Նույն օրը, ժամը 02.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շնչուղիների այրվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 7 անձինք, որոնց ինքնությունը պարզվում է: Հանգամանքները և պատճառված վնասի չափը պարզվում են: Նշանակվել են դատաբժշկական և ապրանքագիտական փորձաքննություններ: Կատարվում է քննություն:

ԱԻՆ-ից հայտնում են, որ «Ալեն-Էլեն» ժամանցային կենտրոնի երկրորդ հարկում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 01.31-ին, մարվել` 01.35-ին: Հյուրանոցի երկրորդ հարկում այրվել է 4 սենյակ՝ գույքով և միջանցքը՝ մոտ 200 քմ: Հրդեհի հետևանքով տարբեր աստիճանի այրվածքներով ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն են տեղափոխվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ 1981 թ. ծնված Նարիման Սալենիպուրը, 1980 թ. ծնված Ալիռեզա Մինային և 1982 թ. ծնված Ահմեդ Փոլադբուզը:

1987 թ. ծնված Նատիսե Քոնզադին, 1980 թ. ծնված Զահրո Ասադը, 1988 թ. ծնված Նազդե Նեմալը, 1981 թ. ծնված Գարիուսի Մարիամը, 2002 թ. ծնված Հուսեին և 2008 թ. ծնված Ֆաթիմա Թայլիներըև ՀՀ քաղաքացի, 1978 թ. ծնված Վահե Միրաքյանը ծխահարվել են և տեղում ստանալով առաջին բուժօգնություն (պարամեդիկների կողմից)՝ տեղափոխվել են «Արմենիա» և «Մուրացան» բժշկականկենտրոններ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանր:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---