2012թ. ՀԿԵ-ն 4 մլրդ դրամի ապրանք կգնի

2012թ. ՀԿԵ-ն 4 մլրդ դրամի ապրանք կգնի

PanARMENIAN.Net - 2012թ. «ՀԿԵ» ՓԲԸ-ն մտադիր է առաքիչ գործընկերներից 4 մլրդ դրամի ապրանք ու ծառայություններ ձեռք բերել: Այդ մասին հայտարարել է ՀԿԵ ղեկավար Վիկտոր Ռեբեցը «Հայաստանի արտադրողները ՀԿԵ կարիքների համար» ցուցահանդեսում:

Ըստ նրա, 2011թ. երկաթուղային տնտեսության կարիքների համար 20 գործընկեր առաքիչներից ձեռք է բերվել շուրջ 2 մլրդ դրամի արտադրանք: «Մենք պատրաստ ենք նոր պայմանագրեր կնքել, սակայն, բնականաբար, մենք պահանջկոտ գնորդ ենք, քանի որ գիտակցում ենք այն պատասխանտվությունը, որ մենք ստանձնել ենք որպես ենթակառուցվածքի սեփականատեր»,-հայտարարել է նա:

Հայաստանի տրանսպորտի և կապի փոխնարար Հրանտ Բեգլարյանն իր հերթին կարևորեց այն, որ տեղական արտադրողը պետք է մրցունակ լինի, որպեսզի կարողանա իր արտադրանքն արտահանել ռուսական շուկա: «Այն, ինչ կարող է արտադրվել Հայաստանում, երկաթուղին պետք է այստեղ ձեռք բերի, իսկ մնացածը գնի այլ երկրներից»,-հավելել է նա:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---