Անահիտ աստվածուհու կիսանդրին որպես բոնուս նախընտրական պայքարո՞ւմ

Անահիտ աստվածուհու կիսանդրին որպես բոնուս նախընտրական պայքարո՞ւմ

PanARMENIAN.Net - Գայանե Մարտիրոսյանը Ռաուլ Վալենբերգի միջազգային հիմնադրամի կայքում զետեղված հոդվածում, որը նվիրված է Անահիտ աստավծուհու կիսանդրին հայրենիք վերադարձնելու խնդրին, ուշադրությունը սևեռում է որոշ հետաքրքիր փաստերի վրա: Բանն այն է, որ կիսանդրին վերադարձնելու գաղափարը պատկանում է կրթության ու գիտության նախարար Ամեն Աշոտյանին, որը 20 000 ստորագրություն է հավաքել կիսանդրին հայկական կողմին փոխանցելու օգտին: Բրիտանական թանգարանին ուղղված Արմեն Աշոտյանի կոչը ստացավ ՀՀԿ հավանությունը, այսինքն, Հայաստանում բավականին լայն տարածում ստացած գաղափարը, որը, բնականաբար, բխում է հանրապետական կուսակցությունից, ևս մեկ բոնուս կլինի նախընտրական պայքարում: Հոդվածի հեղինակը համոզված է դրանում: Նա գտնում է, որ մշակութային ոլորտի այս կոչի նպատակն է շեղել բնակչության ուշադրությունը առկա խնդիրներից, առաջին հերթին գործազրկության բարձր մակարդակից ու ցածր կենսամակարդակից:

Աբրահամյանը նշում է նաև, որ նույնիսկ եթե անտեսենք քաղաքական թեման, հայկական կողմը ապացույցներ չունի, որ կիսանդրին հայկական ծագում ունի, առավել ևս, որ իրավական տեսակետից արվեստի այդ նմուշի բոլոր իրավունքները պատկանում են Բրիտանական թանգարանին:

Անահիտ աստվածուհու արձանի բեկորները ժամանակավոր ցուցադրության համար Լոնդոնի Բրիտանական թանգարանից կբերվեն Հայաստան: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Իր հերթին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Քեթրին Լիչին նշեց, որ այն կամրապնդի երկու երկրների միջև հարաբերությունները, և կսերտացնի երկու թանգարանների կապերը:

Այնուամենայնիվ Աշոտյանը նշեց, որ չի բավարարվի միայն ժամանակավոր ցուցադրությամբ և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ կպայքարի այն վերջնական Հայաստան բերելու համար: Հիմնադրամի նախագահն էլ PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ արձանը հայրենիքում ցուցադրելու գործընթացն այսօրվանից սկսելու է: Նրանք պատրաստելու են համապատասխան փաստաթղթեր և դիմելու են թանգարան: Մարտի 7-ին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությանդեսպանատան մոտ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կազմակերպել էր Անահիտ աստվածուհուարձանի բեկորները Լոնդոնի Բրիտանական թանգարանից Հայաստան տեղափոխելուն նվիրված ակցիա։Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ԿԳ նախարարի հետ Մեծ Բրիտանիայի դեսպաններինփոխանցեցին Անահիտ դիցուհու արձանը հայրենիք վերադարձնելու ուղերձի տեքստը և հիմնադրամինախաձեռնությանը միացած երիտասարդների ստորագրությունները։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը փետրվարի 20-27-ը կազմակերպել էր ստորագրահավաք։Մայրաքաղաքից և հանրապետության տասը մարզերից շուրջ 20 հազար երիտասարդներ միացել են ՄեծԲրիտանիայի դեսպաններին հղված ուղերձին, որում մասնավորապես ասված է. «Մենք՝ ներքոստորագրյալներս,հանդես ենք գալիս հայկական մշակութային և պատմական արժեքները հայրենիք վերադարձնելունախաձեռնությամբ։ Աշխարհի թանգարաններում այսօր պահպանվում և ցուցադրվում են բազմաթիվստեղծագործություններ, որոնք հայկական մշակույթի նմուշներ են։ Մշակութային այդ արժեքների թվում են Բրիտանական թանգարանում պահպանվող Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլուխը և ձեռքերը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---