ՍՏԱՄԲՈՒԼԻ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ, ՀՆԱՐԱՎՈՐ Է, ԿԶԲԱՂՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԵՐԹԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ ՍՊԱՌՆԱՑՈՂ ԹՈՒՐՔ ԱԶԳԱՅՆԱՄՈԼՆԵՐՈՎ

PanARMENIAN.Net - Թուրք իրավապաշտպանները կոչ են արել քրեական գործ հարուցել թուրք ազգայնամոլների հանդեպ, որոնք անցյալ շաբաթ սպառնացել են Ստամբուլում հրատարակվող հայկական «Ագոս» շաբաթաթերթի աշխատակազմին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես» գործակալությունը` վկայակոչելով Թուրքիայում հրատարակվող քրդական թերթը, մի շարք ազդեցիկ թուրք գործիչներ օրերս հանրագիր են հղել Ստամբուլի դատախազություններից մեկը: Հաղորդագրության համաձայն` մարտի 8-ին մի խումբ անձինք, ներկայանալով որպես «Հայկական ցեղասպանության մասին չհիմնավորված հայտարարությունների դեմ պայքարի ֆեդերացիայի» անդամներ, ցույց են կազմակերպել «Ագոս» թերթի խմբագրության շենքի մոտ: Երգելով Թուրքիայի ազգային հիմնը` նրանք սգո ծաղկեպսակ են դրել խմբագրության շենքի առջեւ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---