ԵՐԵՎԱՆԻ ՃՈՊԱՆՈՒՂՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՎԹԱՐԻ ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է ՀԻՆԳԻ

PanARMENIAN.Net - Երեւանի ճոպանուղում տեղի ունեցած վթարի հետեւանքով զոհերի թիվը հասել է հինգի: Այսօր պարզվել է, որ վթարի օրը զոհված երեք մարդուց բացի` հիվանդանոցում ուշքի չգալով մահացել են եւս երկուսը: Նրանց թվում է Իրանի քաղաքացի Ալի Ակբար-զադեն: Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին Երեւանում 10-մետրանոց բարձրությունից ընկել է ճոպանուղու վագոնը` մեջը 9 ուղեւոր: Նախնական տվյալներով` վթարի պատճառ է հանդիսացել ճոպանուղու տեխնիկական մաշվածությունը: Ներկայումս հատուկ հանձնաժողովը պարզում է դժբախտության պատճառները:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---