ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՄԵՐԿԱՑՆԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի Ազգային-ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Իսքենդեր Համիդովը հայտարարել է այն մասին, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանների բացման վերաբերյալ բանակցությունները հաստատող աուդիո- եւ տեսանյութեր ունի: Ինչպես տեղեկացնում է Բաքվի «Զերկալո» թերթը, նախօրեին կայացած մամուլի-ասուլիսի ժամանակ նա սպառնացել է, որ եթե թուրքական կողմը ժխտի այդ բանակցությունների առկայությունը, ապա նա կհրապարակի վերոհիշյալ նյութերը: Համիդովի խոսքերով` նման բանակցություններն անցկացվում են Արեւմուտքի երկրներից մեկում, որտեղ Թուրքիան ներկայացնում է խորհրդարանի պատգամավոր Յաշար Նուրի Օզթյուրքը, իսկ հայկական կողմը` խորհրդարանի փոխխոսնակներից մեկը: Ինչպես պնդում է Համիդովը, նշված հանդիպման ժամանակ Թուրքիան Հայաստանին մոտ հարեւան է անվանել եւ արտահատվել է երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման օգտին: Մեջբերում անելով երկրի ղեկավար Իլհամ Ալիեւի խոսքերն այն մասին, որ «եթե Թուրքիան բացի սահմանները, Ադրբեջանը չի կարող լուծել ղարաբաղյան հինախնդիրը»` Համիդովը գնահատել է նման հեռանկարը որպես «Ղարաբաղի հանձնում»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---