ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՄԵՂԱԴՐԵԼ ԵՆ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ` ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՑՈՒՅՑԻ ԺԱՄԱՆԱԿ ԽԺԴԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՐԱՀՐՈՂՆԵՐԻՆ ԳՈՐԾԱԿՑԵԼՈՒ ՄԵՋ

PanARMENIAN.Net - Հայաստանի մամուլի ազգային ակումբը, «Ասպարեզ» լրագրողական ակումբը եւ հետաքննող-լրագրողների ասոցիացիայի «Հետք» ամսագրի խմբագրությունը հանդես են եկել այսօր հայտարարություններով` դատապարտելով Երեւանում ընդդիմության երեկվա ցույցի ժամանակ երիտասարդների մի խմբի հարձակումը լրագրողների վրա: «Դա հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանում խոսքի ազատության ճնշումն անպատիժ է եւ խրախուսվում է կարգը պահպանելու կոչված մարդկանց լուռ համաձայնությամբ»,- ասվում է «Ասպարեզի» հայտարարությունում: Հայտարարությունների հեղինակները կոչ են արել նաեւ «հարգել իրենց մասնագիտական պարտքը» այն լրագրողներին, որոնք «խեղաթյուրել են տեղի ունեցածը` դրանով իսկ աջակցելով կարգազանցերին»: Հիշեցնենք, որ նախօրեին «Ազգային միաբանություն» ընդդիմադիր կուսակցության ցույցի ժամանակ երիտասարդների մի խումբ սկզբից ձվեր է նետել հավաքվածների վրա, այնուհետւեւ լրագրողներից խլել եւ ջարդել է նրանց աուդիո- եւ տեսատեխնիկան:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---