«Օրինաց երկիրը» ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը

«Օրինաց երկիրը» ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը

PanARMENIAN.Net - «Օրինաց երկիր» կոալիցիոն կուսակցությունը ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը առաջիկա խորհրդարանական ընտրություններում: Միջոցառմանը ներկա էին կուսակցության երևանյան ակտիվի ներկայացուցիչներ, ինչպես նաև «Օրինաց երկրի» ընտրացուցակի անդամներ:

«Այս ծրագրի օգնությամբ մենք ուզում ենք փոփոխություններ իրականացնել երկրում, փոփոխություններ, որոնց սպասում է ժողովուրդը»,- հայտնել է կուսակցության նախագահ, Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Նախընտրական ծրագիրը ներկայացնելիս Բաղդասարյանը հավաքվածների ուշադրությունն է դարձրել երկրում առկա ծանր սոցիալ-տնտեսական իրադրության վրա, ներկայացրել կուսակցության ծրագրերը բնակչության սոցիալապես անապահով խավերին օգնության վերաբերյալ: «Մենք պետք է այնպիսի Հայաստան ստեղծենք, որում քաղաքացին զգա, որ պետությունն օգնում է իրեն, պետությունն ապրում է իր խնդիրներով»,- ընդգծել է նա:

Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ-ը, «Ժառանգությունը, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշիքն ի դեմս ՀԱԿ-ի:

«Օրինաց երկրի» համամասնական ցուցակը գլխավորում են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը և ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:

10  07.04.12 - "Օրինաց Երկիր" կուսակցության հանրահավաքը
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---