9 10.04.12 - Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը երևանցիների հետ` Հանրապետականի նախընտրական քարոզարշավի շրջանակներում Նախագահ. Տնտեսական զարգացումը անդրադառնալու է նաև բնակչության լայն շերտերի վրա 10 ապրիլի 2012 - 20:12 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է Էրեբունի համայնքի բնակչության հետ: Ամփոփելով նախորդ տարիների տնտեսական ոլորտում արվածը` նախագահը նշեց, որ իշխանությունը կարողացել է դիմակայել տնտեսական հարվածներին և հետագա տնտեսական աճի համար լուրջ նախադրյալներ ստեղծել. «Նախորդ տաևրիներին մենք գրանցել ենք տնտեսական աճ, որը սակայն, էական կերպով չի անդրադարձել հասարակության լայն շերտերի վրա: Առաջիկա մի քանի տարիներին մեր աշխատանքը լինելու է այն ուղղությամբ, որ տնտեսական զարգացումն իր ուղղակի ազդեցությունն ունենա բնակչության լայն շերտերի վրա»: Նախագահը խոսել է նաև բնապահպանական խնդիրների և Երևանի ճարտարապետական դիմագծի պահպանման մասին, ասելով, որ տնտեսական առաջնայնությունը այլևս գերակա չի լինելու Երևանի ճարտարապետական պատկերը պահելու նկատմամբ. «Երևանի կենտրոնում որևէ կառուցապատում չի արվելու, եթե այն չի համապատասխանում քաղաքի ճարտարապետական դիմագծին: Մենք շարժվելու ենք քաղաքի դիմագիծը պահպանելու ուղղությամբ»: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |