Նիկոլ Փաշինյանը Մալաթիա-Սեբաստիա համայնքը համեմատել է Օսվենցիմի հետ և խոսատցել է ազատագրել այն 16 ապրիլի 2012 - 15:10 AMT PanARMENIAN.Net - «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, Հայ ազգային կոնգրեսից 7-րդ ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանը Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքը համեմատել է «մեր օրերի Օսվենցիմի» հետ և խոստացել է, որ ամեն ինչ կանի այդ համայնքը Սամվել Ալեքսանյանից ազատագրելու համար: Այդ մասին նա հայտարարել է Երևանում կայացած մամլո ասուլիսում՝ մեկնաբանելով երեկվա միջադեպը ՀԱԿ ներկայացուցիչների հետ Մալաթիա-Սեբաստիա համայնքում: Փաշինյանը մեղադրել է իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությանը 7-րդ ընտրատարածքում նրա աջակցությունը վայելող Սամվել Ալեքսանյանին իր քարոզարշավին խոչընդոտելու մեջ: Ըստ նրա, Մալաթիա-Սեբաստիա համայնքի բակերում նրա քարոզչությանը դեմ հանդես եկող կանայք տեղի բնակիչներ չէին, այլ հատուկ այստեղ էին բերվել ավտոբուսներով՝ ձախողելու համար իր բակային հանդիպումները համայնքում: Փաշինյանը նշել է նաև, որ վստահ է, որ հաղթելու է այդ շրջանում, քանի որ իր «հակառակորդը Սամվել Ալեքսանյանի նման անձն է»: Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), ՀՅ «Դաշնակցությունը» (ՀՅԴ), «Օրինաց երկիր» կուսակցությունը (ՕԵԿ), «Ժառանգությունը», Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ), Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք` ի դեմս Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ): Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ Ակբա բանկը 50 մլն եվրո կուղղի ՀՀ-ում ՓՄՁ-ների զարգացմանը ՎԶԵԲ-ն առաջին անգամ Հայաստանում կկիսի ֆինանսական կառույցի կողմից տրամադրված վարկերի վերադարձելիության ռիսկը Բագրատ սրբազանը`քաղուժերի հետ առաջիկա հանդիպման մասին․ Ուզում եմ, որ բոլորը ներկա լինեն՝ միասին որոշակի եզրահանգման գանք «Այս ընթացքում մի հատվածի հետ հանդիպել ենք»,–ասել է նա |