ՀԱՍԱՐԱԿԱԾԱՅԻՆ ԳՎԻՆԵԱՆ ԱՐՏՈՆԱԳՐԵԼ է ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԸ` ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ՀԱՅ ՕԴԱՉՈՒՆԵՐԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

PanARMENIAN.Net - Հասարակածային Գվինեայի իշխանությունները մուտքի վիզաներ են տրամադրել Հայաստանի պատվիրակությանը, որը մտադիր է մեկնել այդ երկրի մայրաքաղաք Մալաբո` այնտեղ ձերբակալված հայ օդաչուների հետագա ճակատագրի վերաբերյալ բանակցելու նպատակով: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հաղորդել Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Համլետ Գասպարյանը: Հիշեցնենք, որ մարտի 8-ին պետական հեղաշրջման փորձին մեղսակից լինելու կասկածանքով Մալաբոյում ձերբակալվել էին Հայաստանի քաղաքացիական ավիացիայի վեց օդաչուներ, որոնք աշխատում էին Աֆրիկայի երկրներում մասնավոր ընկերությունների հետ կնքած պայմանագրով: ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի խոսքերով, ներկայումս հայկական կողմը սպասում է Հասարակածային Գվինեայի ղեկավարության հետ հանդիպումների ժամկետների ճշգրտմանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---