ԱԴՐԲԵՋԱՆԸ ՌԱԶՄԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ Է ԲԱՑՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ

PanARMENIAN.Net - Մոտ օրերս Ադրբեջանը ռազմական ներկայացուցչություն կբացի Ռուսաստանում: Այդ մասին Բաքվում հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը` Ադրբեջանում ՌԴ-ի դեսպան Նիկոլայ Ռյաբովի հետ հանդիպմանը: Աբիեւը նշել է երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների «ավանդական լավ հարաբերությունները»: Նա ընդգծել է նաեւ Ռուսաստանի` որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահի, «մեծ հնարավորությունները» ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: «Ադրբեջանը շատ բան է սպասում Ռուսաստանից այդ հարցում»,- ասել է նախարարը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---