ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում սկսվել է ԱՊՀ անդամ-երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը: Նախարարները կքննարկեն ռազմական բնագավառում ԱՊՀ երկրների ինտեգրմանն առնչվող ավելի քան 20 հարց, մասնավորապես, հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի զարգացման, կապի միացյալ համակարգի ստեղծման, միջուկային զենքի չտարածման շուրջ դիրքորոշումների համակարգման հարցերը: «Ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցությունը ԱՊՀ շրջանակներում կարեւորագույն մասնիկ է համարվում ինտեգրման գործընթացներում, ինչպես նաեւ պետությունների սոցիալական եւ տնտեսական զարգացման գործում»,- նիստի բացմանն ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Երեւանյան համաժողովին, որն ընթանում է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովի նախագահությամբ, մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի,Ղրղըզստանի եւ Տաջիկստանի պաշտպանության նախարարները, Վրաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալը: Նիստին, որպես դիտորդ մասնակցում են նաեւ Մոլդովայի պաշտպանության նախարարը, Ուզբեկստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչները: Նշենք, որ մինչ նիստի սկսվելը պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները այցելել են հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր եւ ծաղկեպսակներ դրել:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---