ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է ՀԱՄԱՐՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՆԱՏՕ-Ի ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԴԻՏՈՐԴԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Հայաստանը պատրաստ է մասնակցել Ադրբեջանում կայանալիք ՆԱՏՕ-ի «Լավագույն համատեղ ջանք-2004» զորավարժություններին բացառապես որպես լիարժեք մասնակից, այսինքն` ստորաբաժանումների կազմում: Այս մասին նախօրեին լրագրողներին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով` Հայաստանն անընդունելի է համարում այդ զորավարժություններին միայն դիտորդի կարգավիճակով մասնակցելու ներկայումս հայկական կողմին արվող առաջարկը: Զորավարժություններին լիարժեք մասնակցությունը ոչ միայն մեր պարտականությունն է, այլեւ` իրավունքը, ընդգծել է Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---