ՆԱՏՕ-Ի ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻՆ ՉՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՎԱԾ Է «ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ», ԿԱՐԾՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ21 մայիսի 2004 - 19:56 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի արտգործնախարար Աբդուլա Գյուլը կարծիք է հայտնել, որ Ստամբուլում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին չմասնակցելու վերաբերյալ Հայաստանի նախագահի հայտարարությունն արված է «ներքին սպառման համար»: Այս մասին, Ա.Գյուլը հայտարարել է Մոսկվայում` Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հադիպումից հետո կայացած բրիֆինգին: Հիշեցնենք, որ մայիսի 10-ին Հայաստանի նախագահի մամուլի քարտուղարը հայտնել էր, որ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի հունիսին Ստամբուլում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին` «հայ-թուրքական հարաբերությունների ներկա իրավիճակի պատճառով»: Գյուլն ընդգծել է, որ Ստամբուլի գագաթնաժողովի կազմակերպիչը թուրքական կողմը չի, այլ` ՆԱՏՕ-ն է: «Ստամբուլում գործում է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի ներկայացուցչությունը: Արդյո՞ք Հայաստանը պետք է նաեւ այն փակի: Ես ենթադրում եմ, որ գագաթնաժողովին չմասնակցելու վերաբերյալ հայտարարությունն արված է ներքին սպառման համար», - ասել է թուրք նախարարը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |