ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԴՐԱԿԱՆ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՊՆԽ ՆԻՍՏԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

PanARMENIAN.Net - ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհուրդն (ՊՆԽ) ընդունել է մի շարք կարեւոր որոշումներ, որոնք առնչվում են ԱՊՀ երկրների ռազմական ուժերի օպերատիվ պատրաստվածության հաջորդ տարվա համատեղ միջոցառումների պլանավորմանը: Այդ մասին Երեւանում այսօր լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը` մեկնաբանելով Հայաստանի մայրաքաղաքում կայացած ԱՊՀ ՊՆԽ նիստի արդյունքները: «Մենք որոշումներ ենք ընդունել նաեւ Համագործակցությունում խաղաղության աջակցման համար հավաքական ուժերի գործունեության կազմակերպման, մեր երկրների ռազմական ավիացիայի անվտանգ թռիչքների ապահովման, կապի միավորված համակարգի ստեղծման վերաբերյալ»,- տեղեկացրել է նախարարը: Սերգեյ Իվանովի խոսքերով` նիստում քննարկվել են նաեւ այլ հարցեր, որոնք առնչվում են ռազմական եւ ռազմա-տեխնիկական համագործակցության բազմակողմանի կատարելագործմանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---