ՀԱՅ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ ԵՆ ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՄԻԱՑՈՒՄԻՑ

PanARMENIAN.Net - Հայ փորձագետների մտահոգությունն է հարուցել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու հայտարարությունը` Վրաստանի եւ Թուրքիայի երկաթուղային ցանցերի հնարավոր միացման մասին: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, այդ մտահոգությունը կայանում է նրանում, որ Ղարս-Ախալքալակ երկաթուղու շինարարության դեպքում Հայաստանը կհայտնվի փակուղում: Մինչդեռ, փորձագետների կարծիքով, Թուրքիան շրջանցելով Հայաստանը` կապ կհաստատի Ադրբեջանի հետ: Հիշեցնենք, որ նախօրեին, Թուրքիայի նախագահ Ահմեդ Սեզերի հետ հանդիպումից հետո Մ.Սահակաշվիլին հայտարարել է, որ Թուրքիան եւ Վրաստանը որոշում են ընդունել իրենց երկաթուղային ցանցերի միացման մասին, եւ այժմ կողմերը ծրագիրն իրականացնելու համար դոնորներ են որոնում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---