ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԵՋ ՄԵԾ ԱՎԱՆԴԻ ՀԱՄԱՐ20 հուլիսի 2004 - 18:00 AMT PanARMENIAN.Net - Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի անունից այդ երկրում Հայաստանի դեսպան Էդուարդ Խուրշուդյանը պարգեւատրվել է պատվոգրով` երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման մեջ մեծ ավանդի համար: Պատվոգիրը հուլիսի 20-ին Աստանայում հանձնել է Ղազախստանի պետքարտուղար Օրալբայ Աբդիկարիմովը` դեսպանի հետ հանդիպման ժամանակ այդ երկրում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ, տեղեկացնում է «Ղազինֆորմ» գործակալությունը: Պետքարտուղարը շնորհակալություն է հայտնել Է.Խուրշուդյանին Ղազախստանում նրա արդյունավետ գործունեության կապակցությամբ, եւ նշել, որ պաշտոնական Աստանան մտադիր է հետագայում եւս զարգացնել փոխհարաբերությունները Հայաստանի հետ: Է.Խուրշուդյանը Ղազախստանում Հայաստանի դեսպան է նշանակվել 1999 թվականին: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու Կիրանցում ցուցարարներին միացած զինվորականների նկատմամբ քրվարույթ է նախաձեռնվել 2 զինծառայող տեսաուղերձում ասում է, որ գնացել են Կիրանց պահի ազդեցության տակ և զղջում են կատարվածի համար |