Լ. Տեր-Պետրոսյանը ընդդիմադիր ուժերին կոչ է արել ԱԺ-ում քվեարկել կառավարության բոլոր օրինագծերի դեմ 26 հունիսի 2012 - 22:00 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ղեկավար, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Երևանում հանրահավաքի ժամանակ խորհրդարանում ընդդիմադիր ուժերին կոչ է արել շարունակել համագործակցությունը և կառավարության ծրագրերի քննարկման ժամանակ քվեարկել վերջինիս առաջարկած բոլոր օրինագծերի դեմ: Տեր-Պետրոսյանի խոսքով` ընդդիմությունը չպետք է ստանձնի իշխող մեծամասնության կողմից ընդունված օրենքների պատասխանատվությունը: Ընդ որում նա ընդգծել է, որ ընդդիմությունը կարող է խորհրդարանական մեծամասնության հետ համաձայնեցված քվեարկել միայն Հայաստանի ազգային անվտանգության և արտաքին մարտահրավերների հետ կապված օրինագծերի դեպքում: ՀԱԿ-ի ղեկավարը նշել է նաև, որ այժմ խորհրդարանում նոր քաղաքական իրողություն է ստեղծվել` նշելով, որ 1999 թվականից ի վեր Ազգային ժողովում այդքան ընդդիմադիր պատգամավոր չի եղել: Որպես իր խոսքերի ապացույց` նա հիշեցրել է, որ եթե խորհրդարանական առաջին իսկ քվեարկության ժամանակ կառավարության ներկայացրած ծրագիրն ստացել է 49 «դեմ» ձայն, ապա 2007 թվականին կառավարության ծրագիրն ստացել էր 0, իսկ 2008-ին` ընդամենը 3 «դեմ»։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |