ՀՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿԸ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՈՒ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԱԳՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏՆՕՐԵՆՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 11-ին Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունել է Գերմանիայի արտգործնախարարության քաղաքական տնօրեն Միխայել Շեֆերին եւ Ֆրանսիայի ԱԳՆ քաղաքական տնօրեն Ստանիսլավ Լըֆեբրին: Հանդիպման ընթացքում հյուրերը նշել են, որ Հարավային Կովկասում են փաստահավաք առաքելությամբ եւ իրենց համար կարեւոր է պարզել տարածաշրջանի զարգացման հեռանկարները: Կարեւորելով Հարավային Կովկասի ընդգրկումը «Ընդլայնված Եվրոպա. նոր հարեւաններ» ծրագրում` Ա.Բաղդասարյանը ընգծել է, որ ԵՄ այս նախաձեռնությունը զարգացման լուրջ հեռանկարներ է բացում ամբողջ տարածաշրջանի համար: Կողմերը անդրադարձել են նաեւ հայ-թուրքական հարաբերություններին: Կարեւորվել են նաեւ փոխադարձ շփումները եւ քննարկումները թե Հարավային Կովկասի երկրների, թե Հայաստան-Թուրքիա հարաբերությունների շրջանակում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---