ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ ԵԽ-Ի ՀԱՆԴԵՊ ԵՐԿՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԽՈՒՄԲԸ

PanARMENIAN.Net - Այսօր Երեւան է ժամանում Եվրախորհրդի նախարարների կոմիտեի դիտարկման խումբը (Ագոյի խումբ): Ինչպես հաղորդել են Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայությունում, Ագոյի խմբի այցը կտեւի մինչը նոյեմբերի 15-ը: Այդ ժամանակահատվածում խմբի անդամները կհանդիպեն երկրի ղեկավարության հետ, կանցկացնեն Հայաստանի կողմից ԵԽ հանդեպ պարտավորությունների կատարման մոնիտորինգ: Նշենք, որ Ագոյի խումբը նոյեմբերի 18-21-ը կայցելի նաեւ Բաքու: Հիշեցնենք, որ Ագոյի խումբը ձեւավորվել է 2001 թվականի հունվարին Եվրոպայի Խորհրդում Իտալիայի դեսպան Պյետրո Էրկոլե Ագոյի նախաձեռնությամբ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---