ՖՐԱՆՍԻԱՅԻ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԱԳՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ Ի ԴԵՄՍ ԵԱՀԿ-Ի ԱՐԴԵՆ ԿԱ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑ

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի եւ Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունների քաղաքական ծրագրավորման ստորաբաժանումների ղեկավարներ Միխայիլ Շեֆերին եւ Ստանիսլավ Լեֆեբրին: Նա ընդգծել է, որ եվրաինտեգրումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնություններից է: Զրույցի ընթացքում քննարկվել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ներկա վիճակին առնչվող հարցեր: Անդրադառնալով խնդրի քննարկումն այլ կառույց տեղափոխելու Բաքվի վերջին նախաձեռնությանը` Ֆրանսիայի եւ Գերմանիայի արտաքին պատվիրակները նշել են, որ ի դեմս ԵԱՀԿ-ի, կա ձեւավորված բանակցային կառույց, եւ հարցը միջազգային այլ ատյաններ տեղափոխելու որեւէ անհրաժեշտություն չկա: Հանդիպման ժամանակ քննարկվել են նաեւ հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված հարցեր: Եվս մեկ անգամ ներկայացնելով այդ առնչությամբ պաշտոնական Երեւանի դիրքորոշումն` Ա.Թումանյանն նշել է, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերություններ կառուցել առանց որեւէ նախապայմանի:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---