ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՆԻ ԽՈՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՐՄԱՏՆԵՐ

PanARMENIAN.Net - «Հայ հասարակությունը, որը ունի խոր եվրոպական արմատներ, 20-րդ դարի գաղափարական հակադրության պատճառով կտրված է եղել Եվրոպայի քաղաքական, տնտեսական եւ իրավական դաշտից»,- նշել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Բեռլինի եվրոպական համաժողովում ունեցած իր ելույթում: Նախագահը գտնում է, որ Հայաստանը ձգտում է հասարակության եվրապական մոդելի ձեւավորմանը: «Այսօր մեր նպատակը դեպի ԵՄ չափանիշները ընթանալն է»: Միեւնույն ժամանակ Ռ.Քոչարյանը նշել է, որ «այսօրվա մեր սպասելիքները «Եվրոպական հարեւանության» քաղաքականությունը իրական բովանդակությամբ հագեցնելն է»: Մենք չենք կարող ուղղակի երջանիկ լինել այն բանից, որ մեզ հայտարարել են նոր հարեւաններ: Մենք պետք է գիտենանք, թե դա ինչ կտա մեր երկրներին, մեր ժողովուրդներին»: Եվրամիության եւ Հարավային Կովկասի երկրների միջեւ համագործակցության խոչընդոտներից մեկը նախագահը համարում է Հայաստանի շրջափակումը Թուրքիայի կողմից: «Մեզ անբնական է թվում իրավիճակը, երբ երկիրը, որը բանակցություններ է սկսում ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ, շրջափակում է «Եվրոպական հարեւանության» քաղաքականության մասնակից երկրին: Այսինքն, այսօր կա շանս լուծելու խնդիրը եւ այն ԵՄ-ի ձեռքերում է», նշել է Ռ.Քոչարյանը: Ավարտին նա նշել է, որ «ըստ էության, ԵՄ-ն սկսել է ձեւավորվել նրա հիմնադիրների պրագմատիզմի շնորհիվ: Ամեն ինչ սկսվել է որ թե խորհրդարանական վեհաժողովներից եւ նախարարական խորհուրդներից, այլ շահերի ընդհանրության գիտակցումից եւ արժեքային համակարգերի համատեղելիությունից: Ցանկալի կլիներ նույնը տեսնել եւ ԵՄ-ի քաղաքականության մեջ հարեւան երկրների հետ»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---