ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԱՅՑԵԼԵԼ ՆԱԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՀՍԿՎՈՂ ԼՂ ՏԱՐԱԾՔՆԵՐ

PanARMENIAN.Net - Հունվարի 30-ին, հանդիպելով ԵԱՀԿ հատուկ առաքելության ներկայացուցիչների հետ, որոնք տարածաշրջան են ժամանել Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտու տարածքներում փաստեր հավաքելու նպատակով, ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը կարծիք է հայտնել, որ հակամարտության գոտու իրավիճակի մասին լիարժեք կարծիք կազմելու համար ԵԱՀԿ առաքելությունը կարող էր նաեւ այցելել ներկայումս ադրբեջանական բանակի վերահսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի տարածքներ: Հիշեցնենք, որ ադրբեջանական ուժերը վերահսկում են ԼՂՀ Շահումյանի, Մարտակերտի ու Մարտունու շրջանների մի մասը, որոնք ադրբեջանական ուժերը գրավել են 1992 թվականի ամռանը` ռուսական բանակի կաշառված գեներալների տրամադրած տեխնիկայի միջոցով:
 Ուշագրավ
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---