ՀԱՅԱՍՏԱՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՈՐՄԱԼԱՑՆԵԼՈՒ ՔԱՅԵՐ ՊԵՏՔ Է ՁԵՌՆԱՐԿԻ, ԳՏՆՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ

PanARMENIAN.Net - Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունները նորմալացնելու քայեր պետք է ձեռնարկի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Աբդուլա Գյուլը` պատասխանելով պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի` Հայաստանի հետ հարաբերություններին առնչվող հարցին: «Ես 5-6 անգամ հանդիպել եմ եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարի եւ ադրբեջանցի իմ պաշտոնակցի հետ: Հարցն արդեն քրոնիկ վիճակի է հասել: Սակայն, այդ հարցում Հայաստանը որոշակի քայլեր պետք է ձեռնարկի եւ այդ դեպքում կտեսնի պատասխան գործողությունները»,- ասել է Ա.Գյուլը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---