ՔՈՒՎԵՅԹԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ Ի ՕԳՈՒՏ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ 8 փետրվարի 2005 - 22:34 AMT PanARMENIAN.Net - Քուվեյթը հանդես է գալիս ի օգուտ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման եւ կպաշտպանի այդ դիրքորոշումը միջազգային կառույցներում, հայտարարել է Քուվեյթի վարչապետ, գահաժառանգ արքայորդի, շեյխ Սաբախ ալ-Ահմադ աս-Սաբախը Հայաստանի խորհրդարանի ղեկավար Արթուր Բաղդասարյանի հետ հանդիպման ժամանակ: Հանդիպման ընթացքում նշվել է, որ երկու երկրներն էլ հանդես են գալիս տարածաշրջանում խաղաղության օգտին, չունեն եւ չեն ունեցել քաղաքական, տնտեսական կամ այլ տարաձայնություններ, իսկ դա լավ հիմք է ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կառույցներում հարաբերությունների զարգացման համար: Այդ առաջարկությունը պաշտպանվել է Քուվեյթի վարչապետի կողմից: Շեյխ Սաբախ ալ-Ահմադ աս Սաբախը ընդունել է Հայաստան պաշտոնական այցի հրավեր, որի ժամկետները կճշգրտվեն ապագայում: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար ՔԿ․ Սոցցանցի միջոցով բռնությունն արդարացնելու և քարոզելու դեպքով քրվարույթ կա Միջոցներ են ձեռնարկվում գրառման հեղինակին հայտնաբերելու ուղղությամբ «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. Սահմանազատմանն է առնչվում Դիմումը ներկայացվել է ընդդեմ սահմանազատման հանձնաժողովի, փոխվարչապետի և վարչապետի |