ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՍԵՂՄ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԼՈՒԾԵԼ ԻՐԵՆ ՓՈԽԱՆՑՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ18 փետրվարի 2005 - 16:45 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը մտադիր է սեղմ ժամկետներում լուծել հինգ հայկական ձեռնարկությունների շահագործման հետ կապված հարցերը, որոնք Ռուսաստանին են փոխանցվել «Գույք պարտքի դիմաց» պայմանագրի շրջանակներում: Այդ մասին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Կողմերը գոհունակություն են հայտնել հայ-ռուսական համագործակցության բարձր մակարդակով: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային հաղորդակցության հարցեր: Մասնավորապես, ընդգծվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ընդլայնման անհրաժշետությունը, ինչը խթան կհանդիսանա բազմակողմ տնտեսական համագործակցության զարգացման համար, իսկ դա, իր հերթին, կնպաստի տարածաշրջանային հակամարտությունների շուտափույթ կարգավորմանը: Կողմերը քննարկել են նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս իրավիճակը, ինչպես նաեւ միջազգային կառույցներում երկկողմ եւ բազմակողմ համագործակցության հարցեր: Սերգեյ Լավրովը Ռոբերտ Քոչարյանին է փոխանցել ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինի ողջույնը եւ նրա խոսքերն այն մասին, թե Ռուսաստանի նախագահը սպասում է Հայաստան կատարելիք իր այցին, որով կմեկնարկեն Հայաստանում Ռուսաստանի մշակույթի տարվա միջոցառուները: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Մակրոնը հայտարարել է խորհրդարանը լուծարելու և խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Եվրախորհրդարանի ընտրություններում շատ երկրներում հաղթում են ծայրահեղ աջակողմյան կուսակցությունները Առողջապահական սարքավորումների լիզինգ՝ 1% տոկոսադրույքով Հուշագիր է ստորագրվել Վանաձոր–Ալավերդի–Այրում– Բագրատաշեն ճանապարհը երթևեկելի է միայն մարդատար եքենաների համար Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է Ալիևը մեկնում է Թուրքիա․ Էրդողանի հետ քննարկելու են նաև ՀՀ–Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքումը Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում |