ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԿՈՐՈՇՎԻ ԱՌԱՋԻԿԱ ՕՐԵՐԻՆ

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը «իրականությանը բացարձակապես չհամապատասխանող» է անվանել հաղորդագրություններն այն մասին, որ Հայաստանը եւ Ադրբեջանը պատրաստվում են մոտ ժամանակներս համաձայնագիր կնքել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ: Նրա խոսքերով` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների նոր հանդիպման վերաբերյալ հստակ պայմանավորվածություն դեռեւս չկա: Ինչ վերաբերվում է երկու երկրների ԱԳՆ ղեկավարների երկխոսությանը, ապա, Վ.Օսկանյանը նշել է, որ հերթական հանդիպման ժամկետը կորոշվի առաջիկա մի քանի օրերի ընթացքում: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը չի համաձայնել այն հայտարարությունների հետ, որ «Հայաստանը պարտություն է կրում կարգավորման գործընթացքում»: Նրա խոսքերով` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման հարցը շարունակում է առաջնային մնալ Երեւանի համար: Սակայն, ավելացրել է Վ.Օսկանյանը, «գոյություն ունի նաեւ տարածքային տարրը, քանի որ այն տարածքը, որտեղ ինքնորոշվել է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, անկախ Ադրբեջանի մաս երբեք չի հանդիսացել»: «Այս երկու մոտեցումների հիբրիդն ամրապանդում է մեր բանակցային դիրքերը»,- նշել է նա:


 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---