ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆԸ ՏԱՐԲԵՐ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐՈՒՄ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ

PanARMENIAN.Net - Ռուսաստանը պատրաստ է ինչպես երկկողմ պլանում, այնպես էլ ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահի որակում ակտիվ աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Յակովենկոն, տեղեկացնում է «Նովոստի» ռուսաստանյան լրատվական գործակալությունը: Նրա խոսքերով` «Ռուսաստանը ողջունում է հայ-ադրբեջանական երկխոսությանը տարբեր մակարդակներում` նախ եւ առաջ երկու երկրների նախագահների միջեւ, ենթադրելով, որ այն կհանգեցնի կողմերի դիրքորոշումների մերձեցմանը կարգավորման հանգուցային հարցերում, եւ ի վերջո, հակամարտության փոխընդունելի լուծման բանաձեւի մշակմանը»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---