ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵՄ ԵՐԿՐՆԵՐԻ ԴԵՍՊԱՆՆԵՐԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը նախօրեին հանդիպել է Հայաստանում ԵՄ երկրների դեսպանների հետ` Ֆրանսիայի,Գերմանիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Լեհաստանի, տեղեկացրել է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Հայաստանում եւ Վրաստանում ԵՄ ներկայացուցիչ, դեսպան Թորբեն Հոլցեն եւ ԵՄ երեւանյան գրասենյակի ղեկավար Ալեքսիս Լոյբերը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին, մասնավորապես, սահմանադրական եւ ընտրական բարեփոխումներին, ՀՀ «Ժողովների, հանրահավաքների եւ ցույցերի անցկացման մասին» օերինքին առնչվող հարցեր: ԵՄ դեսպանները կարեւորել են Հայաստանում բարեփոխումների անցկացումը եւ ԵԽԽՎ պարտավորությունների իրականցումը: Արթուր Բաղդասարյանն իր հերթին հաստատել է, որ պատրաստ է շարունակել բարեփոխումները միջազգային կառույցների եւ փորձագետների հետ համատեղ` համաձայն ԵԽԽՎ եւ ԵԱՀԿ-ի կողմից հաստատված ժամակավոր գրաֆիկի:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---