ԿՈՎԿԱՍ-ՓՈԹԻ ԼԱՍՏԱՆԱՎԱՅԻՆ ՓՈԽԱԴՐԱՈՒՂՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՍԿԻԶԲ Է ԴՐԵԼ ՀԱՅ-ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ԼՈՒՐՋ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆԸ

PanARMENIAN.Net - Կովկաս- Փոթի նավահանգիստներով լաստանավային փոխադրաուղու աշխատանքը սկիզբ է դրել հայ-ռուսաստանյան տնտեսական համագործակցությունը խոչընդոտող լուրջ տրանսպորտային խնդրի լուծմանը: Այս մասին Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների այսօր Երեւանում կայացած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքերով` տրանսպորտային բաղադրիչը շատ կարեւոր է տնտեսական համագործակցությունում: «Իհարկե, այդ երթուղու յուրացման համար հարկավոր է ժամանակ, հաշվարկներ, տարիֆների եւ գների հարցերի լուծում: Սակայն ես համոզված եմ, որ լաստանավային փոխադրաուղու աշխատանքի սկսմամբ բացվում են հեռանկարներ, որոնց մասին մենք վերջին տարիներին չենք խոսել»,- ավելացրել է Ռ. Քոչարյանը: Վ. Պուտինն իր հերթին հիշեցնելով, որ այսօր «Կովկաս» նավահանգստից Փոթի է ուղեւորվել առաջին երկաթուղային լաստանավը Վրաստանի համար բեռով, նշել է, որ հետագայում նախատեսվում է լաստանավն օգտագործել նաեւ Հայաստան արտադրանք տեղափոխելու համար: «Հուսով ենք, որ այս գիծը կաշխատի տարածաշրջանի բոլոր երկրների շահերի օգտին եւ կներգրավվեն նաեւ մասնավոր ներդրումներ»,- նշել է Ռուսաստանի նախագահը: Վ.Պուտինի կարծիքով` նման քայլերը լայն հնարավորություններ կբացեն բիզնեսի համար եւ կծառայեն լրացուցիչ աշխատատեղերի ստեղծմանը, կբարձրացնեն տարածաշրջանի տնտեսական կյանքի ինտենսիվությունը եւ կնպաստեն ինտեգրմանն ուղղված գործընթացների ամրապնդմանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---