ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆ. ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԱՄԵՆ ԿԵՐՊ ԿՆՊԱՍՏԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ

PanARMENIAN.Net - Ռուսաստանը ամեն կերպ կնպաստի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Այս մասին Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների այսօր Երեւանում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Հուսանք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հերթական անգամ կհանդիպեն»,- նշել է նա: «Մեր երկրները շահագրգռված են Կովկասում իրավիճակի կայունությամբ, եւ նշանակում է` վստահության մթնոլորտի եւ այնպիսի հարաբերությունների ձեւավորման մեջ, որոնք դինամիկորեն կզարգացնեին սոցիալական եւ տնտեսական ոլորտները»,- հայտարարել է Վ.Պուտինը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---